Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման օրինագծին, հայտարարեց, որ այն «սեփականության խլման նախագիծ» է և որևէ կապ չունի սոցիալական աջակցության կամ ազգային անվտանգության հետ։ Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցությունը տրամադրվել է ոչ պետական, այլ մասնավոր միջոցներով, իսկ օրինագիծը վերաբերում է բոլոր քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ վտանգելով սեփականության իրավունքը։
Մինասյանը քննադատեց իշխանությանը՝ նշելով, որ բոլոր հարցերը հնարավոր է կարգավորել գործող օրենքներով, սակայն կառավարության անգործությունը ներկայացվում է որպես իրավական հնարավորության բացակայություն։ Ըստ նրա՝ իշխանությունը մանիպուլացնում է իրականությունը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե հարցը բացառիկ հրատապ է։
Նա ընդգծեց, որ այս քայլով իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, և նույն մոտեցմամբ ապագայում կարող են թիրախավորվել նաև էներգետիկ համակարգի այլ ընկերություններ։ Ելույթի ավարտին Մինասյանը հեգնանքով հավելեց, որ եթե այդպես ոգևորված են պետական սեփականության գաղափարով, թող VIVARO-ն էլ դարձնեն պետական։
Մանրամասն՝ տեսանյութում։