Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված վաշտի կացարանում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած՝ դեռևս անհասկանալի «աղետի» պատասխանատուի սլաքները, կասկածելի ակտիվությամբ, կառավարության նիստը վարող Փաշինյանի կողմից անմիջապես ուղղվեցին կապիտանի ուղղությամբ թե փորձել է 5 լիտրանոց ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։
Միանգամից ասենք՝ վարչապետի աթոռն զբաղեցնողի կողմից հնչեցված այս կարգի հայտարարություններն ուղղորդող են և չպետք է քննության ընթացքի վրա ազդեցություն ունենան, էլ չասած, որ պետության թիվ 1 պատասխանատուն իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անել՝ քանի դեռ չկան համապատասխան իրավապահ մարմնի՝ օպերատիվ, ապացուցողական, փորձագիտական եզրակացությունները ներառող բազմակողմանի քննության արդյունքները։ Իսկ այս դեպքում հնչած մտքերը աբսուրդի և անգիտության տիրույթում են և անգամ որպես վարկած դիտարկվելու անզոր, այսինքն, ընդամենը այն կարելի է համարել կանխակալ և ուղղորդող միտք։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի պատասխանատվությունը փորձում են բարդել դասակի հրամանատարի վրա, որը թյուրիմացություն էր գնահատել կառավարության նիստի ընթացքում բարձրացված վարկածը, պնդելով, որ հունվարի 18-ի երեկոյան բենզին չի եղել կացարանում, եթե լիներ, ինքը թույլ չէր տա։ Նա պատմել է, որ կացարանում եղել է 21 մարդ, որից 15-ը զոհվել են, երեքը վիրավորվել են, նրանց թվում մեկ սպա, մյուսները գտնվել են դրսում։
Բայց մինչ դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները կստացվեն, երեկվանից մեկ այլ խոսք է հրապարակվում, այն է՝ ողջ մնացած, այրվածքաբանականում բուժվող զինվորի հետ հարցազրույց է վարել լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Բնականաբար, այս դեպքում անհնար էր դա իրականացնել առանց իրավապահ մարմինների տեղեկության և թույլտվության։
Եվ ահա, լրագրողը փրկված և զինվորներից մեկի հետ է զրուցել։ Վերջինս հայտնել է, որ երբ ինքը քնած է եղել և արթնացել է աղմուկից․ կրակն արդեն սենյակ էր մտել։
Ասում է՝ «դոշակը գցել է վրան» և փորձել է ջարդել ննջարանի դուռը։ «Խփեցի, չջարդվեց՝ ասում է։ Ապա պատմում է, որ այդ ժամանակ է ընկել և այրվածքներ ստացել»։
Ո՞ր արթնացար, ի՞նչ իրավիճակ էր հարցնում է լրագրողը, Նա, թե՝ խառը իրավիճակ էր․․․ ու հիշում է, որ վազվզող մարդիկ կային, նրանցից մեկը փորձում էր այն դուռը ջարդել, որն ինքն էր ուզել, բայց չէր կարողացել։ Լրագրողը այն հարցին, թե՝ երբ արթնացար, ընկերներդ քնա՞ծ էին, պատասխանում է, «ճիշտն ասած, չեմ նկատել, չեմ հիշում մարդ, որ պառկած լիներ»։ Այսպիսով նա հերքում է ավելի վաղ՝ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Արսեն Սարոյանի վարկածը, թե բոլորի դիակները եղել են մահճակալներին։
Զինվորն ասում է՝ խառը իրավիճակ էր, մարդիկ կային վազվզող, նույնիսկ մեկը բրդեց ինձ, էն, որ ամեն մեկն իր համար մտածում էր՝ ոնց դուրս գար․․․Ինքն էլ հազիվ է դուրս եկել պատուհանի ճաղերի արանքից։ Բացի այդ, հիվանդանոցում բուժում ստացող զինվորը շատ հստակ ներկայացնում է, որ բենզինով կրակ թեժացնելու տարբերակ չի կիրառվել երբևէ, 2 գդալ սոլյարկա են լցրել ամբարած փայտե թեփի վրա և կրակ են ստացել։
Իսկ փրկվելու մասին էլ ասում է, թե՝ դոշակով ծածկվել է հենց սկզբից, այլապես չէր կարող փրկվել։
Ի դեպ, մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Եփրեմ Մարգարյանը աբսուրդի ժանրից է համարում, որ պատերազմի միջով անցած 18 տարեկան երիտասարդները 15 զինվոր չկարողանային հրդեհից դուրս գալ»։ Ըստ նրա՝ զինվորները կարող էին ներքնակները գցել իրենց վրա ու դուրս գալ, ճիշտ է, այրվածքներով, բայց դուրս կգային։ Ավելին նա առաջարկել է կացարանում լցնել 10 լիտր բենզին ու հրդեհել՝ իրեն տալով մեկ ներքնակ, եւ ինքը բոլորի ներկայությամբ դուրս կգա այդ կացարանից։
Եփրեմ Մարգարյանն ինչ ասում է՝ կյանքի փորձով է և զինվորական գործի փորձառությամբ, դե, իսկ իշխանության վարկածի հեղինակի՝ կրակի հետ առնչվելու փորձառությունը, թերևս, խորոված անելուց և խոզ խանձելուց այն կողմ չի անցել։ Բայց առաջ անցած՝ հրահանգող հայտարարություն է անում։
«Պաշտոնական տեղեկություններն այնքան իրականությանը չեն համապատասխանում, որ, Քննչականն իր հերթին, զինդատախազն իր հերթին, ԱԻՆ-ն իր հերթին փորձում են լեգիտիմացնել այդ «անթրաշի» ասածները: Բա որ բոլորը պառկած էին, բա հրդեհից հետո թեկուզ մեկ-երկուսը գոռոցները չգցեցի՞ն, այդ ինչպե՞ս այդ գոռոցներից մյուսները չարթնացան: Զզվելի է այդ մոտեցումը, եթե բոլորը պառկած վիճակում են մոխրացել, նշանակում է՝ այնտեղ շատ ավելի ուրիշ բան է տեղի ունեցել, կարող է՝ սպանդ է տեղի ունեցել, հետո այդ լիցիմիրովկան»,-այսպես է բնորոշել տեղի ունեցածը ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
Այս համատեքստում շատ ուշագրավ է ՀՀ զինվորական դատախազի կանխավ սահմանած բացառելի և չբացառելի վարկածները։ Փաստորեն, որքան էլ դեպքի վայրի վկաները հերքում են փաշինյանական վարկածը, զինդատախազն, օրինակ, հենց դրանից է կառչում։ Մինչդեռ՝ բացառելով բացառում է ահաբեկչության տարբերակը։
Ավելին, դեռ քր․ գործով մեղադրյալներ չկան, այս մարդն արդեն պատրաստվում է մեղավոր հռչակել մի ողջ բանակային կորպուս․ արդեն իսկ պաշտոնանկ են արված բանակային կորպուսի հրամանատարն ու բարձրաստիճան այլ զինվորականներ։
Իրականում, դժվար է մտածել, որ մեկ անձի հրահանգից կառչած իրավապահ համակարգը կկարողանա շեղվել իշխանության անհեթեթ վարկածից։
Աղբյուր` Փաստինֆո