կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 17:11
Քաղաքական

Չավուշօղլուն Վաշինգտոնից շատ լավ լուր է բերել Ադրբեջանի համար

Չավուշօղլուն Վաշինգտոնից շատ լավ լուր է բերել Ադրբեջանի համար

Zham.am-ը գրում է․

Թուրք փորձագետների կանխատեսումները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի արդյունքների մասով Վաշինգտոն, գրեթե լիովին հաստատվեցին, Թուրքիայի ԱԳ նախարարին գրեթե ոչ մի հարցում չհաջողվեց դրական արդյունք ստանալ ամերիկացիների հետ բանակցություններում, բացառությամբ մեկից:

Նախ հիշեցնենք, որ մինչ այդ այցը Չսվուշօղլուն հայտարարում էր, որ ուներ նպատակ Վաշինգտոնին առաջարկել մի շարք խնդիրների շուրջ լուրջ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:

Դրանք էին՝

-Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու Թուրքիայի համաձայնության պայմանները

-Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի և Աթենքի հարաբերությունների խնդիրները

-սիրիական կարգավորման հարցերը` Թուրքիան ահաբեկչական համարվող կառույցների (քրդական) հետ ԱՄՆ համագործակցության համատեքստում

-հակասություններ Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնման շուրջ

-ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր մատակարարումները Թուրքիա

-հարաբերություններ Իրանի հետ

-ուկրաինական ճգնաժամը

-քաղաքականությունը Կովկասում

և վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցի նախապատրաստումը Վաշինգտոն մինչ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները:

Ըստ թուրք փորձագետների, Չավուշօղլուին չի հաջողվել ոչ մի հարցում հասնել համաձայնության ամերիկացիների հետ, բացառությամբ մեկի: Շվեդիայի և Ֆինլյանդիայի մասով ամերիկացիները, փաստացի, դեղին քարտ են ցույց տվել Թուրքիայի ԱԳ նախարարին, թուրք-հունական ճգնաժամի մասով բացահայտորեն հայտարարել են, որ աջակցում են Աթենքին, Սիրիայի մասով նշել են, որ շարունակելու են աջակցել քրդերին, C-400 հռթիռների մասով նշել են, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ում ընդունված խաղի կանոնները, Ֆ-16 կործանիչների մասով նշել են, դեռ կքննարկեն Թուրքիային տրամադրելու խնդիրը, քանի որ Կոնգրեսում Թուրքիան ունի թշնամիներ և միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով են եկել ընդհանուր հայտարարի, այն էլ այն պատճառով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստացի, համաձայնել է Թուրքիայի գրեթե բոլոր նախապայմանների հետ: Այս հարցում էլ Չավուշօղլուին հաջողվել է համոզել ամերիկացիներին բացառապես այն բանի պատճառով, որ Փաշինյանի հետ համաձայնեցված խաղաթղթերով է հանդես եկել:

Վերջապես Չավուշօղլուին չի հաջողվել համոզել ամերիկացիներին, որ Էրդողանը մինչ ընտրությունների անցկացումը այցելի Վաշինգտոն:

Իսկ դա նշանակում է, որ գալիք ընտրություններում, ամերիկացիները միանշանակորեն աջակցելու են Էրդողանի հակառակորդին: Ինչն իր հերթին նշանակում է, որ Թուրքիայում գալիք ընտրություններից հետո այդ երկրում հաստատվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ:

Թե ինչու Էրդողանին չի հաջողվելու արդար ձևով հաղթել, կխոսենք մեր մյուս վերլուծության մեջ:

Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Էրդողանը մի քանի ամիս անց դառնալու է Արևմուտքի կողմից մերժված գործիչ, քանզի անկասկած ընտրություններում, կեղծիքներով է վերընտրվելու, և փորձելու է շարունակել կառավարել երկիրը, հենվելով պանթուրքիստական գաղափարների շահարկման վրա:

Սա է իրականությունը: