Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՌԴ ում պատրաստվել է նախագիծ՝ հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար:
Նա, մասնավորապես, գրել է. «Լավ լուր ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի մասին
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ՝ խնդրո առարկա արգելքների վերացման համար»: