կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 17:45
Հասարակություն

Շատ վատ ա, լավ լուր չասեցիք. ԲՀԿ-ական պատգամավորը` մեծածախ ջրի թանկացման մասին

Շատ վատ ա, լավ լուր չասեցիք. ԲՀԿ-ական պատգամավորը` մեծածախ ջրի թանկացման մասին

ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը /Շշերի Մելո/, լսելով Yerkir.am-ի հարցը մեծածախ ջրի թանկացման մասին, այսպես արձագանքեց. «Շատ վատ ա: Լավ լուր չասեցիք»:

 

Նշենք, որ վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ էլ կայացվելու է մեծածախ ջրի թանկացման որոշումը: Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի՝ բնակչության համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը հաջորդ մեկ տարում կմնա անփոփոխ՝ 170.256 դրամ/խմ (ներառյալ` ԱԱՀ), խմելու ջրի մեծածախ սակագինը կբարձրանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ: 


Նշենք նաև, որ բնակչության համար ջրի սակագինն առայժմ չի փոխվի:

 

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Բոլորն էլ տուժելու են, բոլորը, բա ո՞նց, տուժելու են ազգաբնակչությունը, գործարանները, տնտեսվարողները: Ո՞նց կարող ա պատահի, որ չտուժեն: Օրինակ` ես չեմ տուժի՞, կամ դուք չեք տուժի՞: Ես չգիտեմ` տնտեսվարողները կթանկացնեն իրենց արտադրանքը, թե` չէ, բայց դա հաստատ վատ արձագանք կունենա»: