կարևոր
4111 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 18:00
Քաղաքական

Սա խտրականություն է գործող իշխանությունների կողմից․ Կիրո Մանոյանը՝ ՀՅԴ-ին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին չհրավիրելու մասին

Ցեղասպանության կանխարգելման ամենակարեւոր գործիքը Նիկոլ Փաշինյանը համարում է երկխոսությունն ու համագործակցությունը Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ: Փաշինյանը սա ասել է Մատենադարանում մեկնարկած «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆորումի թեման նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելումն է: Հատկանշական է, որ աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման արշավ իրականացնող ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը Ֆորումին մասնակցելու հրավեր չեն ստացել: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի պնդմամբ՝ սա խտրականություն է գործող իշխանությունների կողմից:

Անդրադառնալով հավանական պատերազմ լինելուն ՀՅԴ-ական գործիչը նշեց․ «2020 թվականի պատերազմից հետո, և հատկապես իմա Ուկրաինայի պատերազմի պատճառով տարածաշրջանում անորոշությունները շատ են և Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են օգտվել դրանից՝ իրենց նպատակները առաջ քաշելու համար։ Չի կարելի  ասել, որ բացառված է պատերազմը»,- ասաց նա։

Նրա խոսքով` ունենք ԱԳՆ, որը շատ հարցրերում մասնակից չէ․ «Ամեն ինչ արվում է վարչապետի միջոցով։ Հետաքրքիր , որ «Խաղաղության պայմանագրի» մասին խոսում է ոչ թե Արտաքին գործերի նախարարը, այլ Անվտանգության խորհուրդի քարտուղարը։ Սա ինքնին ձախողման երաշխիք է։ Ամեն ինչ վարչապետի կողմից է ղեկավարվում և դա անորոշություններ է ստեղծում, որոնք ենթադրում են այն, որ մենէ լուրջ չենք վերաբերվում։ Այս իշխանությունը միայն իշխանությունը պահելու համար բոլորին խոստոմներ է տվել, բոլորն էլ փորձում են այս պայմաններում օգտվել և ստանալ այն, ինչ բխում է իրենց շահերից»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայ Դատի կատարած աշխատանքներին գրասենյակի ղեկավարը նշեց, որ անցյալ տարի կենտրոնացումը եղել է Արցախի իրավունքների պաշտպանության համար արտաքին կապեր ստեղծելու վերաբերյալ․ «Մենք նոր դժվարությունների առջև ենք, որովհետև սկսում ենք լսել բաներ, որոնք բավական երկար ժամանակ է մոտավորապես 2 ու կես տասնամյակ էի չէինք լսել, ասում են՝ դուք ասում եք սա, բայց Հայաստանի իշխանությունները մեկ այլ բան են ասում։ Ֆրանսիայում մեզ ասացին, որ  իրենց վերջին խոսակցությունները ՀՀ իշխանության հետ փաստում են մեկ բան, որ իշխանության ուզածը Ձեր այստեղ շեշտածը չէ։ Մենք նույնը լսել ենք նաև Միացյալ Նահանգների կոնգրեսականների շրջանակներից։ Սա արդեն խնդիր է մեզ համար, որովհետև  երկրորդ և երրորդ նախագահների օրոք մենք խնդիրներ չենք ունեցել, բայց առաջին նախագաիհի օրոք եղել է։ Կաևոր է, որ կարողանանք այս խնդիրը հաղթահարել և սա բավականին բարդ է, քանի որ այս իշխանությունները որոշել են խտրական վերաբերվել»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը։