|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով` Զորի Բալայանին պետք չէ մեղադրել իր տեսակետը հայտնելու մեջ:
«Նա այդ տեսակետը 25 տարուց ավելի է ` ունի և հայտնում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և հավելեց, որ գրողը շեշտում է պանթուրանական վտանգը, իսկ որպես լուծում` առաջարկում դառնալ Ռուսատանի կցորդը:
Սակայն, ըստ նրա` Դաշնակցությունն այդ դիրքորոշումը չի կիսում, փոխարենը համաձայն է Զորի Բալայանի` պանթուրքիստական վտանգի և սպառնալիքների մասին ահազանգին:
Մանոյանի կարծիքով` Ռուսատանին պետք է ընդունենք որպես մեր ռազմավարական դաշնակցի.
«Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան, որքան Հայաստանը` Ռուսաստանի կարիքը»,-ասաց նա: