Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը, քննադատելով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի` Հայաստանի խորհրդարանում արած սկանդալային հայտարարությանը, նշել էր, որ նա վնաս է հասցրել երկրի վարկանիշին: Չնայած խորհրդարանի նախագահի և որոշ մոլդովացի պատգամավորների քննադատություններին` Գրիգորիուն չի ընդունում իր սխալը. մոլդովական հեռուստաընկերություններից մեկի հաղորդման ժամանակ նա ոչ միայն պնդել է Հայաստանում արած հայտարարությունները, այլև նշել, որ իր ելույթը համաձայնեցված է եղել կազմակերպիչների հետ:
Մոլդովացի օմբուդսմենի պահվածքի վերաբերյալ yerkir.am-ն այսօր մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրաենյակի ղեկավար Կիրո Մանոյանից:
«Եթե մենք միամիտ լինեինք, կասեինք, որ այդ կինը համոզված է իր ասածի մեջ, բայց մենք իրատես ենք և գիտենք նրա պահվածքի պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ նույն բանը հակառակ իմաստով մեկ ուրիշը չէր համարձակվի հայտարարել Ադրբեջանում:
Ըստ Մանոյանի` կարևորն այն էր, որ հանդիպմանը մասնակից եվրոպական պետությունների ներկայացուցիչները տեսան այն հիմնական տարբերությունը, որը նման հարցերում առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Մենք չենք ասում, որ Հայաստանում ամեն ինչ սքանչելի է, բայց նման հարցերում պարզ է, որ մեր երկրի ու Ադրբեջանի տարբերությունը մեծ է»,- ասաց նա:
Մանոյանի խոսքով` կարելի է անգամ շնորհակալ լինել այդ կնոջը, ով փաստեց, որ Հայաստանում կարող է նման հայտարարություն անել և ապահով մնալ, բայց ոչ ոք չի համարձակվի Ադրբեջանի դեմ նման բան ասել այդ երկրում:
«Այնքան նրա խոսելը չէր կարևորը, որքան ներկաներից ոմանց ձայնակցելը»,- ասաց նա և հավելեց. «Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր ֆինանսական ներգործությամբ կարողացել է ազդել անգամ իրավական դաշտի մարդկանց վրա»: