Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարող էր ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող այն խնդրահարույց ձևակերպումները, որոնք նախկինում դատարանն արել էր: Բնականաբար, կարող էր ավելի լավ լինել, եթե, օրինակ, դատարանը հաստատեր, որ կատարված հայտարարություններն ատելության կոչեր են. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռին:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը մերժել էր Շվեյցարիայի հայցը: Համաձայն վճռի՝ շվեյցարական դատարանը սխալ է վարվել` Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին:
Մանոյանի խոսքով՝ այնպես չէ, որ դատարանն ամեն կերպ արդարացրել է Փերինչեքին: Դատարանը միաձայն մերժել է բավարարել Փերինչեքի` հատուցման պահանջները:
«Կարևոր փաստ է նաև այն, որ 17 դատավորներից 7-ը մի քանի կարևոր հարցերի շուրջ մեծամասնության կարծիքը չեն կիսել: Մասնավորապես` տարակարծություն է եղել այն հարցի շուրջ, որ դատարանը շարունակելու է պնդել, որ Հոլոքոստի ժխտումը քրեականացնելը պետք է լինի հատկապես այն երկրներում, որտեղ տեղի է ունեցել այն, իսկ ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա նա Հայոց ցեղասպանության ժխտումը նույն կերպ չպետք է քրեականացներ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Հայաստանի ներգրավվածությունն այս գործընթացում արդյո՞ք ուշացած չէր, և Հայաստանի համար ոչ այնքան շահեկան վճիռը դրա ապացույցը չէ՞, Մանոյանը պատասխանեց. «Հետադարձ հայացք գցելով՝ հեշտ է ասել, թե ինչ կարելի էր անել, որ չարվեց: Իրականում, շատ հարցականներ կան: Եթե Հայաստանն ի սկզբանե գործընթացին մասնակցած լիներ, խնդրահարույց կլիներ դատարանի առաջին որոշումը, և այդ որոշման մեջ ինչ-որ բան փոխելը համեմատաբար ավելի հեշտ կլիներ: Առաջին որոշումը բավականին վնասակար էր մեզ համար, քանի որ դատարանը կենտրոնացել էր այն տեսակետի վրա, որը Թուրքիան արտահայտել էր, և եթե այդ ժամանակ Հայաստանի տեսակետն էլ արտահայտված լիներ, կարծում եմ` ավելի հավասարակշռված որոշում կլիներ»: