Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վերջերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը. այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը. հաղորդում է Minval-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերը անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը. «Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաեւ հարավային ադրբեջանցիների համար»։
Նշենք, որ Ադրբեջանը Իրանի հյուսիսային նահանգների թյուրքախոս, բայց իրանական ծագում ունեցող բնակիչներին (պատմական Ատրպատական-Ադրբեջանի) համարում է «ադրբեջանցիներ» (Ադրբեջան կոչվող երկրում ապրող թյուրքերի նման), իսկ Իրանի հյուսիսը «հարավային Ադրբեջան»: