կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 15:47
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանն առաջարկում է ստեղծել Եգիպտոսի հետ բարեկամության խումբ

Թուրքիայի խորհրդարանն առաջարկում է ստեղծել Եգիպտոսի հետ բարեկամության խումբ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբի նախագահ Բյուլենթ Թուրանը ապրիլի 20-ին մամուլի ասուլիս է հրավիրել Թուրքիայի Ազգային մեծ Ժողովում: Նա անդրադարձել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:

«Որպես կուսակցական խմբակցություն՝ մենք առաջարկում ենք Թուրքիայի Հանրապետության և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ ստեղծել: Մենք նաև ցանկանում ենք առաջարկել Թուրքիայի և Լիբիայի միջև բարեկամության խումբ ստեղծել»,- ասել է Թուրանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան 2013-ի ամռանը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի («Մահմեդական եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչ) տապալումից հետո. 2013 թ.-ի նոյեմբերի 23-ին Եգիպտոսի իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին Թուրքիայից, իսկ Թուրքիայում եգիպտացի դեսպանին հայտարարեցին պերսոնա նոն գրատա: