Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ագարակում վերջին անգամ երբ եղել եմ անցած անգամ՝ ագարակցիների դեմքին գրեթե ժպիտ չկար, կոմբինատը փակ էր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ այն տարիներին իր առջև մեկ խնդիր էր կանգնած՝ անել ամեն ինչ, որ հանքային արդյունաբերությունը Սյունիքում, ընդհանրապես, և Ագարակում, մասնավորապես, տեղից շարժվի և զարգացման հիմնական ուղղություններից մեկը դառնա։
«Ինչպես տեսնում եք՝ հաջողվել է, սկսվել է շարժը և քաջ գիտակցում եմ, որ դեռ անելիքները շատ շատ են»,-ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ հանդիպումները մինչև քարոզարշավը ի հայտ բերեցին մեր ժողովրդին հուզող երկու հիմնական հարցեր․ «Առաջինը անվտանգությունն է իր բազմաթիվ բաղադրիչներով՝ այսօր սահմանները անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, և երկրորդ հարցերը կապված են տնտեսական վիճակի հետ։ Քանի որ լեռնահանքային ոլորտը լավ է զարգանում, գուցե դուք ձեզ վրա դա չեք զգում, բայց երկրում տնտեսությոնը գահավիժում է և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ՝ 4 ամսում 80 հազար մարդ բացասական սալտոն է մեր միգրացիայի, վերջին 25 տարում այսպիսի ցուցանիշ չի եղել»։
Նա նշեց, որ յուրաքանչյուրն անելիք ունի հունիսի 20-ին․ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն քաղաքական թիմը, ով երկիրը հասցրել է այս վիճակին, և ընտրել այն ուժին, ով կարող է երկիրն այս փոսից հանել․ «Մենք առաջարկում ենք մեզ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․