|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) բողոք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից H.R. 9087 օրինագծում ընդունված փոփոխության կապակցությամբ, որը կոչ է անում անմիջապես ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայերին։
Խորհրդարանի հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հնչող հայտարարությունները որակվել են որպես «անհիմն»։
Բաքուն հատկապես մերժել է Ադրբեջանում դատապարտված հայերի նկատմամբ «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումների կիրառումը։ Հայտարարության համաձայն՝ այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների համար։
Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։