«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
«Այլևս անհերքելի փաստ է, եթե ընտրություններ լինեն, այս ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, Հայաստանի և ադրբեջանի միջև, թե ո՞ր երկիրն են ուզում, որ գոյություն ունենա:
Այս դավադիր թշվառականը, անընդհատ ապացուցում է, որ բազմակի օգտագործման խամաճիկ է՝ իրեն իշխանության պահողները ոնց ասեն, այդպես էլ կանի: Եվ այս ամենի մեջ, 5 հազար էլ, 15 հազար էլ զոհվեն, իր համար էական չէ: Էական չէ այնպես, ինչպես և Հայրենիքը:
Եթե 2018-ին տեղեկացար, որ իբրև բանակցային գործընթացը տապալված է ու պատերազմն անխուսափելի է, իբրև ադրբեջանի դիրքորոշումները արդեն պաշտպանվում են համանախագահների կողմից, բա ի՞նչ հիմքով էիր ալիևին կիրթ ու կառուցողական հռչակում, ի լուր աշխարհի։ Կառուցողականն այն էր, որ ամբողջ Արցա՞խն է ուզում, Սյունիքն էլ հետը՞:
Եթե դու, ինչպես ասում ես, արդեն 2018-ից գիտեիր, որ իբր բանակցությունները փակուղում են և պատերազմ է սպասվում, այդ դեպքում ինչու սովորությանդ համաձայն, համապատասխան տեղդ չպատռեցիր, գոռալով՝ ժողովուրդ նախկինները բանակցային գործընթացը էն հանգրվանին են հասցրել, որ ուշ, թե շուտ, պատերազմ է լինելու:
Ձեռնտու չէր, չէ՞, բա պետք է 5000 տղերքի գլուխ ուտեիր, երեխեք որբանային, ընտանիքներ ու ճակատագրեր խեղվեին, որպեսզի Արցախի հանձնման գործարքդ՝ «դե պատերազմ էր, թուրքիան, ադրբեջանը, վարձկանները, մենք կարայի՞նք դրանց դեմն առնեինք» փաթեթավորմամբ դեմ տաս ողբերգությունից, անելանելի իրավիճակից մոլորված ու շվարած ժողովրդին, իշխանության մնալդ երկարաձգես, որ Սյունիքն էլ հասցնես տալ թուրքին: Ինչը և անում ես:
Եվ դրա համար է աչքերիդ առաջ մթնում, երբ քո խմբակցության նախկին անդամը սահմանների անվտանգության հարց է բարձրացնում:
Ես ոչ միայն արժանապատվության, այլ նաև խղճի հարց եմ համարում, այս հայրենակործանների դեմ պայքարը:
Այո՛, նաև խղճի»: