Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար՝ ագրեսիային մասնակցելու համար։
Պատգամավոր Կարաբուլուտի առաջարկած բանաձևում կոչ է արվում Նիդերլանդների կառավարությանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում բռնարարքների համար:
«Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ բռնությունները վերջին ամիսներին կրկին անգամ բռնկվել են, նկատելով, որ բռնությունների վերջին փորձը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի քաջալերմամբ, պատգամավորը կոչ է անում կառավարությանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ովքեր պատասխանատու են այս բռնարարքների համար»,- նշված է բանաձևում:
Պատգամավորներ ֆան դե Լեդենի, ֆան Հելֆերտի և Ֆորդևինդի իրենց բանաձևում նույնպես առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և առանցքային անհատների նկատմամբ անձնավորված պատժամիջոցներ սահմանել ՝ ադրբեջանական հարձակման և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինյալներ տեղակայելու առնչությամբ:
«Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը և Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի ջիհադիստները վերջին 5 շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում կատարել են լայնամասշտաբ ռազմական հանցագործություններ, նկատի ունենալով, որ «Genocide Watch»-ը ահազանգել է, որ տեղի է ունենում աննկատ ցեղասպանություն, կոչ ենք անում կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և առանցքային անհատների նկատմամբ անձնավորված պատժամիջոցներ սահմանելու հարցին՝ ադրբեջանական հարձակման և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինյալներ տեղակայելու առնչությամբ»,- նշել են պատգամավորները բանաձևում:
Իսկ պատգամավոր ֆան Հետ Լիդ Պլումենի բանաձևում կոչ է արվել հետաքննություն անցկացնել բազմակող հարթակում, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ներգրավվել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մեջ:
«Նկատելով, որ հրադադարի համաձայնության պահպանումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև դիտարկվելու է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողությամբ, մինչդեռ չի բացառվում, որ հակամարտությունն երբևէ կբռնկվի կրկին, հակված եմ հավատալու, որ ավելի ցանկալի է Հայաստանի և ԼՂ-ի միջև զինադադարի համաձայնագրի վերահսկողությունը կատարվի չեզոք կողմի մասնակցությամբ, որպեսզի լուրջ աշխատանք տարվի իրական տևական լուծման ուղղությամբ: Հետևաբար, կոչ եմ անում կառավարությանը՝ հետաքննություն անցկացնել բազմակող հարթակում, թե ինչպես ԵԱՀԿ և/կամ Մինսկի խումբը կարող է ներգրավվել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մեջ»,- նշված է բանաձում: