կարևոր
6610 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-19 16:22
Քաղաքական

Թշնամու լեզուն երկարել է,քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ,որը պարտություն է բերել․ Էդուարդ Շարմազանով

Թշնամու լեզուն երկարել է,քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ,որը պարտություն է բերել․ Էդուարդ Շարմազանով

1988-2018թթ. հայոց նորագույն պատմության Ոսկեդարն էր,իսկ 2018-ից սկսած՝ ամոթի։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Կապիտուլյանտներից հակապետական են բոլոր նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թշնամու առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։

Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում» արտաքին թշնամու ջրաղացին։

Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ արտաքին թշնամուն պարտության մատնած,Շուշին ազատագրած,հայությանն Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝թուրք-ադրբեջանական զույգի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած,Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված ,թուրքին Հայաստան մտնելու «կանաչ լույս»տված,Եռատոնը «էրատո»դարձրած վարչակարգերը։

Հաղթանակների արժեքը լղոզելն ու շարունակական կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։

Պատմությունն անհնար է կեղծել։

1988-2018թթ. Հայոց պետականության ոսկե ժամանակաշրջանն էր,երբ Հայը հաղթած էր եւ դա բարձրաձայն ընդունել է նույնիսկ կապիտուլյանտներին հաղթած Ալիեւը։

Իսկ թշնամու լեզուն երկարել է,քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ,որը պարտություն է բերել»։