կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 12:32
Քաղաքական

Պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով. Փաշինյանի՝ «բացատրությունները» սահմանային իրադրության մասին

Պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով. Փաշինյանի՝ «բացատրությունները» սահմանային իրադրության մասին

Ինչպե՞ս է  հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողները անցնեն սահմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ասեմ, որ պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է, և որտեղ որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի իրավիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի  9-ի հայտարարության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք: Որովհետև, այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար»,- ասաց նա: