|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վերջ ի վերջո, հայոց լեզուն մեր լեզուն է. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին ԵՊՀ բանասիրության չորրորդ կուրսի ուսանողներից մի քանիսը:
«Եթե վերցնենք այն տարբերակը, որ որոշ ֆակուլտետներում, ելնելով ընտրած մասնագիտությունից, չպարտադրվի հայոց լեզուն, ապա կընդունվի այս նախագիծը, բայց պետք է մի քիչ խորքային դիտարկել, օրինակ՝ 15 տարի հետո ինչ կլինի մեր վիճակը, եթե մենք չսովորենք մեր լեզուն ու մեր պատմությունը»,- ասացին նրանք:
Ուսանողների խոսքով`օրինակ, Չինաստանում պարտադրում են իրենց լեզուն` չինարենը, և անգլերենը մղում հետին պլան, իսկ մեր երկրում հակառակն են ուզում անել:

«Ներկայումս դպրոցի գիտելիքը բավարար չէ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների մասով: Թող ԿԳՄՍ նախարարությունը սկսի դպրոցներից` մշակելով խորքային ուսուցման ծրագիր»,- առաջարկեցին ուսանողները:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Նարա Մարտիրոսյան