կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 14:23
Քաղաքական

Ալիևի լեզուն մինչև Կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան

Ալիևի լեզուն մինչև Կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է: Այս մասին  տելեգրամյան իր ալիքում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկը․․․

Վիլյամ Սարոյանը մի պատմվածք ունի՝ 70 հազար ասորին։ Սան Ֆրանցիսկոյում ապրող վարսավիր Թեոդոր Բադալը, որը ծագումով ասորի է, իր անծանոթ հայ հաճախորդին պատմում է ժամանակին հզոր, իսկ հիմա՝ մեռնող իր ազգի մասին։ Ընդամենը 70 հազար ասորի կա այսօր, ասում է Բադալը։ «Ես ասորերեն կարդալ չգիտեմ։ Ճիշտ է, մեր հին հողում եմ ծնվել, բայց կուզեի դա էլ մոռանալ»,- ասում է նա։

Հունիսի 20-ին 700 հազար հայ սկիզբ դրեց «70 հազար հայի» գաղափարին։ Հունիսի 20-ին 700 հազար հայ մասնակցեց հայկական պետականության հոգեհանգստին։

Ընտրություններից հետո դեռևս չի անցել մեկ ամիս, բայց երեկ մենք Երևանից 60 կմ հեռավորության վրա դիրքերում տվեցինք զոհ ու վիրավոր, Սյունիքում՝ անհետ կորած 2 զինվոր։

Ընտրություններից հետո եղել է մեկ-երկու խոշոր ընդվզում՝ հպարտ արմավիրցին ու հպարտ շիրակցին ընդվզել են լոլիկի անբավարար ջրման դեմ։

Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։

Հաջորդ օրը Նիկոլն իր հերոսական ուժայիններին հրամայում է մտնել կոմբինատ, երկու շաբաթ է՝ արգելված է կոմբինատի արտադրանքի արտահանումը։ Կոմբինատը կանգնած է փակման եզրին։

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է։

Ալիևը երեկ հայտարարում է. «Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա /Սևան/, մեր հայրենի երկիրը՝ Իրևան /Երևան/։ Մենք իհարկե կվերադառնանք»։

Ե´վ Երասխավանում, և՛ Սևանում, և՛ Երևանում Նիկոլը հաղթել է։ Ալիևի լեզուն մինչև Կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո։

Ի՞նչ անել։ Պետք է գտնել նոր իդեաներ։ Մեր ռեսուրսը Նիկոլին մերժած 400 հազարն է, տանը մնացած 800 հազարը։ Մեր պայքարը՝ կենաց ու մահու է, հավանորեն՝ վերջինը, մեր պրոբլեմը ձևակերպել է Վիսոցկին. «Настоящих буйных мало, вот и нету вожаков»: