|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը։
Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։Նիստի ընթացքում նախատեսվում է նաև Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։