|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է հարց «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի մասին: Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը: Նրանք առաջարկում էին նորաստեղծ ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնության, որի նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 դրամը:
Կառավարությունը, սակայն, գտնում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն դրանում հստակ նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը: Եթե այն պետական բյուջեն է, ապա հարկ է նշել, որ այդ նպատակով 2017 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
Կառավարությունը համարում է, որ ընտանիքներին վերաբերող հարցերը ենթակա են քննարկման ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի քննարկումների շրջանակում՝ հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները: