Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է` ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ, ՎՊ եւ ՀՌԱՀ նախագահները չեն կարող լինել կուսակցականներ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեցին, որ դեմ են այս նախագծին, իսկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կողմ արտահայտվեցին:
Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ այսօր վստահության լուրջ խնդիր կա` պետական մարմինների հետ կապված, մասնավորապես` պետական մարմինները բողոքում են, որ քաղաքացին չի դիմում իրենց, ու դրա համար վարույթ չեն կարողանում հարուցել այս կամ այն հարցի վերաբերյալ: Պատգամավորը բարձրաձայնեց մենաշնորհների մասին, որ այսօր անգամ մանկական պամպերս ներմուծելը խնդիր է:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հարցրեց` հարցը կլուծվի, եթե ՀՀԿ կրծքանշանը հանե՞ն: «Ինչո՞ւ չէ, այո»,- հակադարձեց Էդմոն Մարուքյանը՝ նախագծին դեմ արտահայտվող պատգամավորներին հիշեցնելով Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 2-ի ելույթը, որում նա նաև այդ կետերին է անդրադարձել:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց: Էդմոն Մարուքյանի նախագիծը մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: