|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լիագումար նիստի օրակարգում ներառված է 8 հարց, և ԼՂՀ հակամարտությանը վերաբերող հարցն օրակարգի 5-րդ հարցն է:
«ԼՂՀ հակամարտության հարցը քննարկվելու է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի կոնտեքստում: Լիագումար նիստը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, և, ամենայն հավանականությամբ, ԼՂՀ-ին վերաբերող հարցի քննարկումը կմեկնարկի մոտավորապես 20:00-ին»,- ասաց Դեմիրճյանը:
Նշենք, որ լիագումար նիստին ներկա է լինելու նաև ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը: