|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավելացնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է մասնակցել նիստին:
«Նախարարական հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջանային հակամարտություններին: Մտադիր ենք վերահաստատել ԵԱՀԿ-ի ներդրման կարևորությունը Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման գործում: Նախարարները կդիտարկեն նաև Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցերին, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության հարցերով Ժնևյան քննարկումներին»,- ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Զախարովան: