Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական եռակողմ հանդիպումը, ինչի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
– Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը։ Ի՞նչ դրական ազդակներ եք նկատել։
– Ակնհայտ է, որ միջազգային, այդ թվում նաև գործընկերների և դաշնակիցների հետ բանակցություններում, ցավոք սրտի, հայկական կողմը ներկայացված չէ։ Բանակցությունները երկկողմ են, հայկական կողմն իր շահերից չի բանակցում։ Ես 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո այս կողմից եմ նայում ընթացող բանակցություններին, և մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածություններն էլ վկայում են դրա մասին։
– Կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան և մոսկովյան տարբերակ։ Ո՞րն է առավել ընդունելի Ձեզ համար։
– Ընդունելի են այն պայմանավորվածությունները, որտեղ արտացոլված են հայկական կողմի կարմիր գծերը։ Դրանք շատ պարզ են՝ մենք չենք կարող որևէ պայմանավորվածություն ձեռք բերել, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մենք դրա համար պատերազմներ ենք մղել, մեր ժողովուրդը դրա համար հազարավոր զոհեր է տվել, իսկ երրորդ հանրապետությունն ընդհանրապես կառուցված է այդ հիմքի վրա։ Մենք չենք կարող պայմանավորվածություն ձեռք բերել, որը վտանգում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Չենք կարող ստորագրել որևէ պայմանագիր, որը հարվածում է մեր անվտանգությանը և հարցականի տակ է դնում պատմական փաստերը՝ ցեղասպանությունը և այլն։ Սրանք կարմիր գծեր են, որը գծել է հայ ժողովուրդը։ Ցավոք, հիմա բանակցություններ վարող քաղաքական դեմքերը չեն արտահայտում այդ կարմիր գծերը։ Մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որն արտացոլում է այս կարմիր գծերը։ Այս կոնտեքստում է, որ Արևմուտքի տարբերակը դառնում է անընդունելի, որովհետև այնտեղ արտացոլված չէ Արցխաի ինքնորոշման իրավունքը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանին կամ իր դաշնակիցներին անհրաժեշտ է հրատապորեն որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այդ հրատապությունն անհրաժեշտ է Թուրքիային, Ադրբեջանին և ինչ-որ տեղ նաև Արևմուտքին։ Բարդագույն հարցեր են, որոնք պետք է քննվեն բարձրագույն կարգով և առանց շտապողականության։ Պետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։
– Մոսկոսվայն հայտարարության մեջ չկար անգամ Լեռնային Ղարաբաղ բառը։ Սա մեր սխալ դիվանագիտությա՞ն, թե՞ Մոսկվայի դիվանագիտության արդյունք է։
– Դրա պատճառն այն է, որ հայկական կողմը ներկայացնող չկա։ Որ մայրաքաղաքում էլ ձեռք բերված լինի պայմանավորվածությունը, մեզ համար չի կարող ընդունելի լինել որևէ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մենք հանդիպումից հետո լսեցիք ՌԴ նախագահին, ով ասաց, որ ոչ բոլոր կարևոր հարցերի շուրջ է հնարավոր եղել գալ համաձայնության։ Կարծում եմ խոսքը նաև Արցախի հարցի մասին է։ Մեր պնդումները ոչ միայն իշխանական մակարդակում աջակցություն չեն ստանում, այլ՝ նաև հակառակն են անում։ Փորձում են անջատել Արցախի հարցը և ասել, որ արցախցիներն իրենք ուղիղ բանակցություններ կարող են վարել Ադրբեջանի հետ։ Սա ձեռքերը լվանալ է Արցախից՝ խնդիրը թողնելով դաշակիցների և Արդբեջանի տիրույթում։ ՀՀ իշխանությունն ունի պարտավորություն՝ պաշտպանելու ՀՀ Սահմանդրությունը, եթե սա չի արվում ներկա իշխանության մակարդակում, ապա երրորդ երկրից, դաշնակիցներից պահանջել ավելի հայամետ որոշում՝ ուղղակի անհնար է։