Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Աբխազիայի և Հարավային Օսիայի այլընտրանքային ճանապարհների բացման հավանականությանը:
Նա նշեց, որ հավատում է, որ այդ ճանապարհները մի օր կբացվեն Հայաստանի համար։ Հիմա ընթանում են բանակցություններ, որոնք հայտնի չէ, թե որքան պետք է տևեն:
«Պետք է հավատանք, որ առաջ տանենք, ես հավատում եմ, որ մի օր կլինի, աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ սա արագ լինի», - ասաց նախարարը:
Հարցին՝ որքանով է հայկական կողմը ներգրավված այս գործընթացում, նախարարը պատասխանեց, որ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել։
«Բոլորն էլ հայտարարություններում ասում են, որ դա ռուս-վրացական կողմի հարաբերություններն են ու քննարկումները, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը», - ընդգծեց Վ. Մարտիրոսյանը` հավելելով, որ գործընկերային հարաբերությունների շրջանակներում է միայն հայկական կողմը ներգրավված:
«Ինչ որ մի օր արդյունք կունենանք երևի, ժամկետների մասին ոչ ոք պատկերացում չունի»,- ասաց նախարարը: