|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երեկ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամ այցելեցին եվրոպաբնակ քուրդ հայտնի երգչուհի Սաքինա Թեյնան և գերմանացի ռեժիսոր Անդրեաս Ռոխոլը։ Նրանք Հայաստանում էին գտնվում Սաքինա Թեյնային նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներն իրականացնելու նպատակով։
Այդ մասին հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի պաշտոնական կայքէջ www.akunq.net/am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն ֆիլմի հիմնական նկարահանումների իրականացվել են Գառնիում և Արագած լեռան վրա։ Այն կդառնա Անդրեաս Ռոխոլի երրորդ ֆիլմը և պատրաստ կլինի մյուս տարվա ամռանը։ Գերմանացի կինոբեմադրիչը հիմնականում կանանց իրավունքների և իրավահավասարության թեմաներով նմանատիպ ֆիլմեր է նկարահանել նաև Իրանում և Աֆղանստանում, իսկ այժմյան ֆիլմում անդրադառնում է 8 քուրդ կանանց։
Սաքինա Թեյնան ծնվել է 1973 թ․ Մուշ նահանգի Վարթո գավառում։ Իր ձախակողմյան քաղաքական հայացքների պատճառով նա 2006 թ․, որպես քաղաքական տարագիր, ապաստան է գտել Ավստրիայում, որտեղ ապրում է մինչ օրս։ Սաքինան Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում զբաղվում է քուրդ երաժշտության ներկայացման և տարածման գործով։
Ուշագրավ է, որ Սաքինա Թեյնան և Անդրեաս Ռոխոլը որոշել էին Սաքինայի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմը նկարահանել Հայաստանում։
Akunq.net