կարևոր
4225 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-28 15:45
Հասարակություն

Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան։ Դրանց մի մասը ճիշտ են, մյուս մասը՝ միֆերի հետևանք։

Կան տարբեր պիտակավորումներ, որոնցից չի խուսափել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ դրական ու բացասական պիտակավորումների կողքին իր հաստատուն տեղը պետք է ունենա անկեղծությունը։ Քոչարյանի այսօրվա ասուլիսը վկա։

Նա անկեղծորեն հավատում է, որ հնարավոր է խուսափել Հայաստանի համար վատագույն սցենարից։ Նա անկեղծորեն չի ընդունում Հայաստանի ու Արցախի ղեկավարներին։ Նա անկեղծ է, երբ ասում է, որ պատրաստ է աջակցել մեկին, ով կկարողանա հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, փոխել իրավիճակն ու մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Նա անկեղծ է, երբ արտաքին ու ներքին քաղաքական հարցերով գնահատականներ է տալիս։

Կարելի է համաձայնել նրա հետ, կամ՝ ոչ, բայց անկեղծությունը պետք է գնահատել։

Անդրանիկ Թևանյան

պատգամավոր