Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է բյուջեի կատարողականի քննարկումը։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, թե երբ բյուջեն հաստատվում էր, որոշ ծրագրեր նախատեսվում էր կյանքի կոչել արտաքին աջակցության շնորհիվ։ Նա նշեց, որ ինքը երբ հարցրել էր, թե եթե այդ գումարները չգան, ի՞նչ է լինելու, ասել էին, թե հավանակնությունը քիչ է, որ չգան: «Հիմա ուզում եմ իմանալ՝ նման խնդիր առաջացե՞լ է, որ արտաքին աջակցություն չի եղել, ու, դրանով պայմանավորված, ինչ-որ ծրագիր չի իրականացվել»,- հարցրեց նա:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ եղել է ծրագրերի իրականացման ժամկետների փոփոխություն տարատեսակ պատճառներով՝ օբյեկտիվից սուբյեկտիվ:
«Չի եղել դեպք, որ համաձայնագիրը գործողության ժամկետ չունենա։ Այդ գումարները պետությունը չի ստացել, այլ դրանք միանգամից փոխանցվում են ծրագիր իրակացվող կազմակերպություններին»,- ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանն էլ Ջանջուղազյանին հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել էր պետհամակարգում միջոցների խնայողության ռեժիմ՝ ծախսերի կրճատման հետ կապված։ Նա հետաքրքրվեց, թե ինչ արդյունավետությամբ են այդ միջոցներն օգտագործել: Ջանջուղազյանը պատասխանեց, որ կրճատումն ինքնանպատակ կլինի, եթե այն արդյունավետության բարձրացմանը միտված չէ:
«Իհարկե, պետք է հասնել խնայողական՝ քիչ ռեսուրսներով աշխատանքի միջոցով, բայց դա միշտ չէ, որ արդյունք է տալիս․ ծախսերի կրճատումն ավելի շատ բացասական, քան դրական արդյունք է տալիս»,- ասաց նա։