Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ-ի փետրվարի 21-ից 29-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 534 հոդված, որոնցից 186-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 339-ը՝ չեզոք։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Նա քննադատությունների է արժանացել ՁԻԱՀ կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ ԱՆ փորձում է միավորել ՁԻԱՀ կենտրոնն ու Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցը, որին ընդդիմանում են ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցներն ու շահառուները։ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում արձագանքել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ավելի վաղ արված հայտարարություններին։ Հայտարարությունում ասվում է. «Պարոն Թորոսյան, ի տարբերություն Ձեր տպավորությանը՝ մեր տպավորությամբ այն, ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ շատ քիչ աղերս ունի առողջապահական համակարգը բարեփոխելու, մասնագիտական գործոնները հաշվի առնելով որոշումներ կայացնելու Ձեր հայտարարությունների հետ: Ցավալի է, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» հետ համեմատություններ անցկացնելիս չեք տեսնում տարբերությունը հզորացման ու ընդլայնման, և մեկ կայացած բժշկական կազմակերպությունը մեկ այլ՝ բազմաթիվ խնդիրներ ունեցող կազմակերպության մեջ տարրալուծելու, կազմաքանդելու, ըստ էության, լիկվիդացնելու մեջ»:
Մեկ այլ հայտարարության մեջ ասված է. «Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին եւ այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որեւէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ:Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների եւ նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից»:
Լրատվականներից մեկն էլ հարց է բարձրացրել կորոնավիրուսի հետ կապված․ «Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում, ո՞րն է պատճառը, որ Արսեն Թորոսյանն անխոցելի է համարում հայերին ու Հայաստանը»։
Մեկ այլ լրատվական նշում է, որ Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին։ Նրա պաշտոնանկության ամենամեծ ջատագովն Աննա Հակոբյանն է, օպերացիայի «քավորը»՝ Տիգրան Ավինյանը։