կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 13:04
Իրավական

Լիլիթ Մակունցի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

Լիլիթ Մակունցի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի (Լիլիթ Մակունց Lilit Makunts) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 138 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 18-ը դրական, 99-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։ Պետք է նշել, որ թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածները տարաբնույթ չեն և առնչվում են ոչ թե քաղաքական գործունեության, այլ ներկուսակցական խնդիրների հետ։

Ըստ հրապարակման, «Իմ Քայլը» խմբակցությունում ձևավորվել են տարբեր խմբեր, որոնք առանձին նիստեր են անցկացնում։ Լրատվականները նշում են նաև, որ տիկին Մակունցը դե յուրե է ղեկավար, իսկ փաստացի չի կարողանում կառավարել խմբակցությունը։ Նրան չի հաջողվում նիստերին բոլորին նույն վայրում հավաքել, բացի այդ գրեթե բոլոր հարցերում խմբակցության անդամները տարակարծիք են։

Որպես դրական դիտարկվել է լուրը, ըստ որի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ ֆիլմերի հեռարձակման համար հեղինակներին կվճարի հեղինակային իրավունքի համար։ Նշվում է, որ այս գործընթացը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Լիլիթ Մակունցը դեռևս մշակույթի նախարար էր։ Նշվում է նաև, որ Լիլիթ Մակունցը վարչապետի վստահելիների ցանկում է։