Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իրական օրակարգը
Նիկոլենք, ինչպես բոլշևկները, առաջարկում են ազգային պայքարը փոխարինել դասակարգային պայքարով, այսինքն՝ առաջարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի համարել սեփական հարևանին, նախկինին, «սևին», համաքաղաքացիներին։ Առաջարկում են «Ղարաբաղը, Հայաստանի տարածքները հանձնել ու խաղաղ ապրել»։
Ինչպես որ բոլշևիկները դրսից բերվեցին իշխանության ու հանձնեցին ռուսական շահերը (Բրեստի խաղաղության համաձայնագիր)՝ հանուն իշխանության, այնպես էլ սրանք հանուն իշխանության բավարարում են թուրք–ադրբեջանական շահերը՝ վերածվելով թրքաբոլշևիկների։
Մեր խնդիրը նախկին–ներկա կեղծ բանավեճը զրոյացնելը, անցյալին անկեղծ ու ճշգրիտ գնահատական տալն է, Նիկոլ Փաշինյանի բերած ու սպասվող աղետները լայն զանգվածներին բացատրելն ու ապագայի տեսլականը տալն է։ Սա՛ է Հայաստանի իրական օրակարգը։
Լաոն զարթնել է։ Հիմա Լաոյի հարևանի հետ խոսելու, նրան հակառակորդի կամ անտարբերի կարգավիճակից հանելու և հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու փուլն է եկել։
Անդրանիկ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավո