Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 821 հոդված, որոնցից 100-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 714-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հանդես են եկել հայտարարությամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը։ Նիկոլ Փաշինյանն այս դեպքից հետո հայտարարել էր, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Իր հայտարարությամբ վարչապետը ոչ միայն խախտել է առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև՝ կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը։ Վարչապետի հայտարարության պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ստացել է «կանաչ լույս» իրականացնելու ցանկացած՝ անգամ օրենքով արգելված քննչական ու դատավարական գործողություններ վարչապետի ուղղակի «ցուցումը» կատարելու և անձանց առերևույթ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար։
Հրապարակախոս Վահան Իշխանյանն, անդրադառնալով պաշտոնյաներին ԱԱԾ հրավիրվելուն, գրել է. «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործերը սարքած են, Թովմասյանի աղջիկներին ու հորը ԱԱԾ կանչելը ահաբեկում էր, որոնց նպատակն էր Թովմասյանին պաշտոնանկ անելը, սակայն չստացվեց, Թովմասյանն էլ չահաբեկվեց»։
Լրատվականներից մեկը գրել էր՝ քաղաքացիներից մեկին հարցրել են, թե ինչ է փոխվել Հայաստանում հեղափոխությունից հետո, ասել է, թե չի կարող պատասխանել, որովհետև եթե խոսքի իր հետևից «ԿԳԲ»-ն կգա։ Ճշտող հարցին «ԿԳԲ»-ն թե՞ ԱԱԾ-ն, տղամարդն ասել է, որ անունն է փոխվել գործառույթները նույնն են։