Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում գտնվող իր քաղաքացիների վրա։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Նման մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության վերաբերյալ արտահոսքի հետ։ Չորեքշաբթի համապատասխան տեղեկությունը հաղորդել էր New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրներ։
Այդ կապակցությամբ, ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության և պաշտպանության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի խորհրդակցություններ են անցկացրել և քննարկել սպառնալիքի մակարդակը։ Սպասվում է, որ շուտով իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հրահանգել քաղաքացիներին Իրանին սահմանակից երկրներ մեկնելու վերաբերյալ, սակայն պաշտոնական նախազգուշացում դեռ չեն պատրաստվում։
Ենթադրվում է, որ ռիսկային գոտին կներառի ԱՄԷ-ն, Բահրեյնը, Ադրբեջանը և, հավանաբար, Թուրքիան։ Պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ այս պահին կոնկրետ սպառնալիքների մասին հետախուզական տվյալներ չկան, սակայն իշխանությունները խորհուրդ կտան իսրայելցիներին՝ ավելի զգույշ լինել Իրանին սահմանակից երկրներ, մասնավորապես՝ ԱՄԷ և Բահրեյն ճանապարհորդելիս, որտեղ, ըստ Իսրայելի, քաղաքացիներին խորհուրդ է տրվում այժմ ընդհանրապես չճանապարհորդել, եթե շատ անհրաժեշտ չէ: