Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի՝ Իրանին հանգստացնելու քաղաքականությունը միայն սնուցում է Թեհրանի ախորժակը և կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը ստիպված լինի ռազմական հարված հասցնել իրանական օբյեկտներին. Jerusalem Post-ին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռազմական գործողությունը «ոչ ոքի պետք չէ»: ԱՄՆ նախկին պետքարտուղարի կարծիքով՝ Թրամփի վարչակազմի՝ 2018-ին իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը բացարձակապես արդարացված էր, և Սպիտակ տան վարած քաղաքականությունը աշխարհն ավելի ապահով է դարձրել իրանական սպառնալիքի առջև:
Ըստ Պոմպեոյի՝ եթե Թրամփը նախագահ մնար ևս մեկ-երկու տարի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև համագործակցությունը կարող էր խանգարել Իրանի միջուկային ծրագրի մշակմանը։ «Մենք երբեք թույլ չէինք տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերեր մեր հերթափոխին»,- նշել է նա:
Պոմպեոն նաև քննադատել է Բայդենի վարչակազմին կեղծ սկզբունքին վերադառնալու համար, ըստ որի՝ Իսրայելն անօրինական օկուպանտ է: Պոմպեոն նաև ասել է, որ Երուսաղեմում պաղեստինցիներին սպասարկելու համար ԱՄՆ հյուպատոսություն բացելը «սարսափելի գաղափար է ԱՄՆ-ի, Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի համար», քանի որ հակասում է ԱՄՆ օրենքներին: