|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի հարավում գտնվող կառավարական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Դամասկոսի պաշտպանական կառույցների աղբյուրները։
Հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի գիշերը օկուպացված Գոլանի բարձունքներից «ցամաք-ցամաք» հրթիռներով հարվածներ են հասցվել Քունեյթրա նահանգի ռազմական օբյեկտներին։
Սիրիայի այս հատվածում տեղակայված են նաև վարձկանների ջոկատներ՝ իրանական ԻՀՊԿ-ի սպաների հրամանատարությամբ, ինչպես նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ջոկատներ։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, նյութական վնաս է հասցվել ռազմական օբյեկտներին։
Սիրիան փետրվարի 17-ին հայտարարել էր իսրայելական հրթիռային հարվածների մասին մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում։
Սիրիայում պատերազմի սկզբից Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին և Ասադի ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտոնյաները ձեռնպահ են մնում Սիրիայի վրա հարձակումները մեկնաբանելուց։