|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում, որպեսզի ապահովեն Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը մինչև այդ երկրների՝ դաշինք մտնելը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դաշինքը նախատեսում է ուսումնասիրել ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը՝ մինչև նրանց՝ այդ կազմակերպություն մտնելը։ Դա նախատեսվում է անել Բալթյան տարածաշրջանում դաշինքի ներկայության ուժեղացմամբ։
«Իհարկե, բոլոր որոշումները կընդունվեն Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ դաշինքը նախատեսում է արագ փոխզիջում գտնել Թուրքիայի հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում, ինչպես նաև արագացնել այդ պետությունների ընդունման վերաբերյալ փաստաթղթերի վավերացումը։