|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ջո Բայդենի վարչակազմը վստահ է, որ ՆԱՏՕ-ն կարող է կոնսենսուսի հասնել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտերի հարցում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը՝ չնայած ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դիմադրությանը:
«Մենք վստահ ենք… Թուրքիայի հետ կոնսենսուս ձեռք կբերվի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի շուրջ»,- ասել է Ժան Պիեռը։ «Մենք գիտենք, որ մեծ աջակցություն կա ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցելու հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «բանակցություններ են անցկացվում»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան չպետք է անհանգստանան Անկարա պատվիրակություններ ուղարկելու համար, որպեսզի իրենց ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրող Թուրքիային համոզեն աջակցել իրենց առաջարկներին։