Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի «հատուկ ռազմական գործողության» ընթացքը, ՆԱՏՕ-ին միանալու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումից հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ։ Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ին միանալու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշման և այդ կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիքների շուրջ»,- ասել է Պեսկովը։
«Շոշափվել են նաև մի շարք հարցեր երկուշաբթի օրը կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համատեքստում»,- հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։
Բացի Շոյգուից, հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և Շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։