կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 15:29
Տարածաշրջան

Թուրքիան արգելափակել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների քննարկումը. The Financial Times

Թուրքիան արգելափակել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների քննարկումը. The Financial Times

Թուրքիան արգելափակել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումների քննարկման մեկնարկը. չորեքշաբթի գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր։

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որ անհապաղ բանակցություններ սկսեն այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ, սակայն «Անկարայի առարկությունները խաթարել են քվեարկությունը»։

Պարբերականը նշում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով ՆԱՏՕ-ն, հավանաբար, չի կարողանա մեկ-երկու շաբաթվա ընթացքում համաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի քննարկման առաջին փուլի շուրջ, ինչպես ի սկզբանե ծրագրել էր դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։

Չորեքշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններից ստացել է դաշինքին իրենց երկրների անդամակցության դիմումները։

Bloomberg-ը, հղում անելով թուրք պաշտոնյաների, հայտնում է, որ թուրքական իշխանությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնելու դիմաց պահանջում են, մասնավորապես, վերացնել եվրոպական երկրների կողմից զենքի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև չեղարկել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 համակարգերի կապակցությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները։

Անդամակցության հայտերը նախ պետք է քննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որից հետո անդամակցության պայմանագիրը պետք է վավերացվի ազգային մակարդակով՝ դաշինքի բոլոր 30 երկրներում։