|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ իր երկիրը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, չի կարող դրական գնահատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու ծրագրերը։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։
«Մենք դրա վերաբերյալ դրական կարծիք չունենք: Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան»,- ասել է Էրդողանը` մատնանշելով, որ Թուրքիան կարող է օգտագործել Դաշինքի անդամի կարգավիճակը, որ վետո դնի երկու երկրների անդամակցությանը:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նկատի ուներ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներին, որոնք ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի նախկին ղեկավարները «սխալվել են»՝ կանաչ լույս վառելով Հունաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար 1952 թվականին:
«Մենք՝ Թուրքիան, չենք ցանկանում երկրորդ սխալ թույլ տալ այս հարցում»,- ասել է նա։
Մայիսի 12-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն և վարչապետ Սաննա Մարինը պաշտոնապես հայտարարեցին, որ սատարում են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։