|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիան պետք է դադարեցնի միակողմանի գեոհետախուզական աշխատանքները Արևելյան Միջերկրական ծովում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցում. հայտնում է Ֆրանսիայի առաջնորդի կայքը:
Մակրոնը բարձրաձայնել է իր մտահոգությունները Անկարայի գործողությունների և դրանց պատճառած լարվածության վերաբերյալ:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը որոշել է ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրական ծովում: Ռազմանավերը շուտով պետք է ժամանեն տարածաշրջան:
Մակրոնը նաև շեշտել է ԵՄ մնացած երկրների՝ Հունաստանին օգնության անհրաժեշտությունը և ողջունել այս հարցում գերմանական միջնորդությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան վերսկսել է երկրաբանական ուսումնասիրությունները Արևելյան Միջերկրական ծովում: