Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձերի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։
«Մենք պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասաց նա։
Մարտահրավերները շատ մեծ են, նշեց Իշխան Սաղաթելյանը և պետք է ամբողջ ներուժը համախմբենք, որ կարողանանք երկիրն այս վիճակից դուրս բերել։
Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքով, նշեց նա, իրենք առաջնորդվելու են պրոֆեսիանալության սկզբունքով։
Հարցին՝ Շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են, Սաղաթելյանը պատասխանեց․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել, բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։
Մանրամասն՝ տեսանյութում․