կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 14:41
Քաղաքական

Երկիրն այս վիճակին հասցրած իշխանությունն իրավունք չունի ապրել ամառանոցներում. Իշխան Սաղաթելյան

Մենք ունենք շքեղ պետական առանձնատներ, ունենք նաև մեծ անտառային հատված և դրանք շատ հարմար են վերականգնողական կենտրոնների համար. այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հարց ուղղելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին, թե արդյո՞ք նա նպատակարմար համարում է, որ այդ առանձնատները ծառայեն վիրավորներին, ոչ թե իշխանությանը:

«Մենք մեր ծրագրում կոնկրետ գրել ենք, որ իշխանության գալու դեպքում այդ ամառանոցները վերածելու ենք վերականգնողական կենտրոնների, քանի որ կարծում ենք, որ երկիրը այս վիճակին հասցրած իշխանությունը իրավունք չունի ապրել այնտեղ»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը: