Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող իշխանությունը պատերազմով, Ալիևով շարունակում են վախեցնել մեր ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի նկատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
Նա, սակայն, նշեց, որ ստեղծված իրավիճակից ելք կա՝ պատերազմը ճակատագիր և դատավճիռ չէ։
«Աշխարհում բազմաթիվ երկրներ ունեցել են պարտություններ, բայց որևէ երկրում պատված իշխանությունը չի վերարտադրվել՝ կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ ժողովուրդը նրան հեռացրել է։ Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, ունենա կամք և վճռականություն, արդյունավետ կառավարում, ամենակարևորը՝ մտածի, որ ելք կա, հնարավոր է, մենք կարող ենք պահել, պաշտպանել մեր երկիրը, անվտանգության համակարգերը կարգավորել, արտաքին արդյունավետ քաղաքականություն վարել, ամեն ինչ կստացվի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ նոր իշխանությունը պատերազմ չի հայտարարելու Թուրքիային ու Ադրբեջանին, այլ խոսելու է այդ պետությունների հետ, բայց պետք է ոչ թե ասի՝ ձեզ ինչ տանք, այլ գնա և պաշտպանի իր ժողովրդի շահերը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․