Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ArmDaily.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ով նշել է՝ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։
Yerkir.am-ը ներկայացնում է զրույցն ամբողջությամբ.
«Դաշնակցությունը բազմիցս իր գնահատականները հնչեցրել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, հանդես է եկել համապատասխան առաջարկներով, պահանջով։ Եվ ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք հատուկ հայտարարություն արեցինք՝ ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Ծառուկյանի հետ այդ թեմայով քննարկում չենք ունեցել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու համախմբման կոչին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Դիտարկմանը՝ մտածում են համախմբման մասին, Սաղաթելյանը նշեց. «Համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ։ Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք, պետք է լինեն կոնկրետ օրակարգեր, իսկ այդ օրակարգերը պետք է բխեն ժողովրդի ու պետության շահերից։ Այս պահին այդպիսի որևէ քննարկում չկա։ Մենք մեր առաջարկներն արդեն մեկ տարի է հնչեցնում ենք»։ Հարցին՝ ինչ օրակարգ է առաջարկում Դաշնակցությունը համավարակի հետևանքները հաղթահարելու և այս իրավիճակից դուրս գալու համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Այդ օրակարգը նոր չենք առաջարկել, մենք մեր առաջարկություններն արել ենք 3 ամիս առաջ՝ կազմված 48 կետերից բաղկացած ծրագրից։ Այս ժամանակահատվածում մեր բոլոր հնարավորություններով, միջոցներով փորձել ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին,մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք, որ ԱԺ-ն պետք է շտապ հատուկ նիստ գումարի և ամբողջական գնահատական տա ստեղծված իրավիճակին,պատասխանատվության կանչի ձախողած պաշտոնյաներին ու համատեղ ելքեր փնտրի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»։
Հարցին՝ ինչպես են գնահատում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու կոչերը և արդյոք պատրաստ են համագործակցել, Սաղաթելյանը նկատեց, որ երբ քննարկում լինի, որ կհայտարարվի այդ մասին.«Քաղաքական ուժերն անխտիր ինչ-որ առաջարկություններ արել են։ Առանձին վերցրած ամեն մեկին մեկնաբանելը ճիշտ չեմ համարում»։
Դիտարկմանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում ունեցել են արդյոք, Սաղաթելյանը շեշտեց, որ քաղաքական ուժերի հետ մշտապես շփումներ ունեցել են,այդ թվում նաև պարոն Վանեցյանի։
Հիշեցնենք,որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին:
Նա նշել էր, որ բոլոր երկրներում համաճարակն արդեն մարել է, վերջանում է, իսկ Հայաստանում օր-օրի արդեն դառնում է 400, 500, 600, դա գալիս է անպտուղ աշխատանքից ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։
«Եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխեն, բայց, տեսնելով այսօրվա ձախողումները, ասում եմ՝ ոչ թե 97, այլ՝ 100 տոկոսով պետք է փոխվի: Ոչ թե հայտարարեն՝ փռեմ, ծեփեմ պոլին, պատին, է՜, ո՞ր փողատեր մարդը կգա էդ երկրում ներդրում կանի: Միշտ պատրաստ ենք եղել քննարկելու, առաջարկելու, բայց իրենք ամենագետն են ու որևիցե անգամ չի եղել, որ համախմբվենք, քննարկենք, կարող է իրենցն է լավը, բայց իրենք են ամենագետները, էդ ամենագետ ե՞րբ դառան, ուզում եմ մի հատ հասկանամ, եթե իրական կյանքում ո՛չ փորձ կա, ո՛չ արդյունք կա, ո՛չ քարը քարին դրած կա», - հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանի ելույթին անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և նշել. «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:
Դրանից հետո իմքայալականները սոցցանցերում սկսեցին քննադատել ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին` հիշեցնելով անցյալն ու սպառնալով քրեական գործերով: