|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշեց 333.6 մլն դրամ հատկացնել ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի ՀՀԾ-ին: Վերոնշյալ գումարից միայն 14 մլնն է ուղղվելու հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը, մնացած ողջ գումարն ուղղվելու է ազգային անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծով առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել գումար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռք բերման նպատակով»: