|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Կառավարության պահուստային ֆոնդից 54,5 միլիոն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։
Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերին, արձակման նպաստներին, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի։