|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեում. Նխագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գծով ծախսերին, ինչպես նաև 17,500.0 հազար դրամ գումարն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ սպեկտրը չէ, որ պատշաճ կարողանում ենք մատուցել զբոսաշրջային բիզնեսին ու մեր հանրությանը:
«Արենի գարանձավից գտածոն իհարկե, հյամաշխրհային պատմության համար բացառիկ գտածո է, եւ այն բացառիկ ուշադրության պետք է արժանան: Այստեղ էլ մատուցելու խնդիր ունենք: Ամենակարեւորը, այս ծրագիրը պետք է լինի շարունակական»,-ասաց նա: