|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի` 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ, որը, ըստ նրա, բավարար չէ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար:
Քննարկան ժամանակ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է` մաքսային աշխատողը ստանում է 160 հազար դրամ։ «Ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ` գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց նա։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ այս ձևով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ։ «Որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրները», - ասաց նա։
«Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, ու միայն այն, որ ՊԵԿ-ը 2018 թվականին ունեցել է երկու անգամ ավելի բարձր հնարավորություն, քան հիմա է բյուջեով նախատեսված, մեր կարծիքով, բավարար չէ, որ հիմա ընդունենք այսպիսի որոշում ու ասենք՝ քանի որ միջոցները չեն բավարարում խրախուսումները նույն մակարդակի պահելու համար, ինչ եղել է 2018-ին, եկեք ավելացնենք միջոցները», - նախագծի առաջարկին առարկեց Ջանջուղազյանը։
Երկար քննարկումից հետո հարցն ընդունվեց. դեմ քվեարկեցին Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։